Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հուլիսի 25-ից 26-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 25-ից 26-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 63 դեպք։
Մասնավորապես՝ կաշառակերության 12, մարմնական վնասվածք հասցնելու 11, խարդախության և յուրացման կամ վատնման 9-ական, անձնական ունեցվածքի գողության 7, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 6, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 3, բռնաբարության կամ բռնաբարության փորձի ու անձի առևանգման 2-ական, շորթման և խուլիգանության 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու, անձնական ունեցվածքի գողության և ավտոմեքենա փախցնելու 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետևանքով 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: