ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հոկտեմբերի 25-ից 26-ը)

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հոկտեմբերի 25-ից 26-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 25-ից 26-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 5 դեպքերն էլ բացահայտվել են:
Բացահայտվել է գողության՝ 5, խարդախության՝ 5, յուրացման կամ վատնման՝ 3, թմրանյութի հայտնաբերման և ապօրինի ծառահատման 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության՝ 3, մարմնական վնասվածք հասցնելու՝ 2 և խարդախության 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: