ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` մայիսի 25-ից 29-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` մայիսի 25-ից 29-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 25-ից 29-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 87 դեպք։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 28, անձնական ունեցվածքի գողության 21, խարդախության 15, կաշառակերության 6, խուլիգանության և զենք-զինամթերքի առգրավման 4, յուրացման կամ վատնման 2, սպանության փորձի, կողոպուտի, ավտոմեքենա փախցնելու, դրամանենգության, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման և գույքի դիտավորությամբ ոչնչացման 1-ական դեպք։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 7, բնակարանային գողության 2 և մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք:
Անցած 4 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 45 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 61-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: