Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (դեկտեմբերի 28-ից 29-ը)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 28-ից 29-ը հանրապետությունում արձանագրվել է սպանության և մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 1-կան դեպք, որոնք բացահայտվել են:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքերը բացահայտվել են:
Բացահայտվել է գողության 4, յուրացման 5, խարդախության 3, հարկերից խուսափելու 2 և կաշառակերության 1 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 5 և մարմնական վնասվածք հասցնելու 2 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 8-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: