Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` մայիսի 29-ից 30-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
 
                                            Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 29-ից 30-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 26 դեպք։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 13, խարդախության 5, յուրացման կամ վատնման, խուլիգանության և պաշտոնեական լիազորությունների չարաշահելու 2-ական, թմրամիջոցի հայտնաբերման և կաշառակերության 1-ական դեպք։ 
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։ 
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք: 
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					