«Օպել»-ը բախվել է բետոնե արգելապատնեշի և կողաշրջվել
30.05.2015 11:49
ՃՏ պատահարներ
Մայիսի 29-ին, ժամը 00.15-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 36 հասցեի մոտ բախվել է բետոնե արգելապատնեշի և կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: