«Օպելի» վարորդը հիվանդանոցում մահացել է
23.06.2023 11:10
ՃՏ պատահարներ
Հունիսի 21-ին, ժամը 15.10-ին, Տիգրան Մեծի պողոտայի և Զավարյան փողոցի խաչմերուկում իրար էին բախվել «Օպել» և «Նիսան» մակնիշի մեքենաներ: «Օպելի» վարորդը՝ 1957 թ․ ծնված Հովհաննես Վարդանյանը, անգիտակից վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց: Հունիսի 22-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նա մահացել է:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: