Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 11-ից 12-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 11-ից 12-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 78 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածքի՝ 14, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 13, ֆիզիկական ներգործության՝ 8, խարդախության և թմրանյութի հայտնաբերման՝ 7-ական, հոգեկան ներգործության՝ 6, անձնական ունեցվածքի գողության, զենքի, զինամթերքի առգրավման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, ինքնիրավչության՝ 2-ական, մարդու առևանգման, բնակարանային գողության, ավտոմեքենայի գողության, վստահված գույքը հափշտակելու, շորթման, դրամանենգության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու, նոտարին սուտ տեղեկություններ հաղորդելու, դեղորայքի ապօրինի շրջանառության, սառը զենքի հայտնաբերման, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, ընտանեկան բռնության՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած, 7 հետախուզվող: Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է մարմնական վնասվածքի՝ 1 և ավտոմեքենայի գողության՝ 1 դեպք։
Անցած օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 20 պատահար. 1 մարդ զոհվել է, 32 մարդ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: