1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ես զբաղվում եմ իմ սիրած աշխատանքով․ տարվա լավագույն օպերլիազոր Արշակ Մուրադյան

Կողոպուտ, ավազակային հարձակում, գողություն․ այս և այլ հանցագործությունների բացահայտման առաջնագծում է քրեական հետախույզը։ Դժվար, երբեմն նաև վտանգավոր, բայց հետաքրքիր աշխատանքը նվիրումով, բարձր պատասխանատվությամբ կատարելու համար ոստիկանության մայոր Արշակ Մուրադյանն արժանացել է 2023 թ. լավագույն օպերլիազորի կոչման։
«2013 թ. ավարտել եմ Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը և մեկնել եմ զինվորական ծառայության: 2015 թ. զորացրվելուց հետո հասկացա, որ ինձ դուր է գալիս համազգեստը և որոշեցի ընդունվել ծառայության ոստիկանությունում։ Շուրջ ութ տարի է՝ ծառայում եմ ոստիկանությունում, որից մեկ տարին որպես անչափահասների գործերով տեսուչ , իսկ 7 տարին՝ որպես քրեական հետախուզության օպերլիազոր»,-ասում է Արշակ Մուրադյանը։
Բանիմաց, կիրթ, կարգապահ, արագ կողմնորոշվող և արհեստավարժ․ այսպիսին պետք է լինի քրեական հետախույզն ըստ նրա։ Պատմում է, որ երբ նույնիսկ արձակուրդի մեջ է կամ երկրից դուրս, չի կարողանում անտարբեր անցնել որևէ իրավախախտման կողքով։ Քրեական հետախույզը մի՛շտ ծառայության մեջ է նույնիսկ ծառայությունից դուրս: Քրեական հետախույզինը ծառայություն է 24 ժամ՝ շաբաթը 7 օր ռեժիմով:
Արշակ Մուրադյանն ամուսնացած է, ունի երկու դուստր։ Աշխատանքից ազատ ժամերը փորձում է նվիրել ընտանիքին։
Նախորդ տարվա ընթացքում Արշակ Մուրադյանը բացահայտել է հանցագործության 81 դեպք, այդ թվում՝ ավազակություն, բնակարանային գողություններ, խարդախություն, թմրանյութի իրացման դեպքեր…Մեզ հետ զրույցի ընթացքում էլ հնչում է ահազանգ․գողություն էր կատարվել: Արշակը մեկնում է դեպքի վայր….
Ղեկավարության գնահատմամբ՝ նա հուսալի գործընկեր է։ «Արշակ Մուրադյանը կարգապահ, բանիմաց ծառայող է, իր առջև դրված ցանկացած առաջադրանք կատարում է մեծ նվիրումով։ Պատահական չէ, որ հենց նա է ընտրվել 2023 թ. լավագույն օպերլիազոր։ Նրա հետ երկար ճանապարհ ենք անցել, մասնակցել ենք մարտական գործողությունների, նույնիսկ մահից ենք փրկվել»,-ասում է ոստիկանության Երևան քաղաքի ՔՀԲ բածանմունքի պետ Օգսեն Հարոյանը ։
Հանցագործությունների բացահայտման ընթացքում կարևոր է գործընկերների հետ համագործակցությունը: Արշակ Մուրադյանի ծառայակից ընկերն ասում է՝ նրա հետ դեպքի վայրում ոչ միայն ապահով ու վստահ ես զգում, այլ նաև հետաքրքիր է։
Նախորդ տարիներին Արշակ Մուրադյանն ունեցել է հանցագործությունների բացահայտման բարձր ցուցանիշ: Խոստովանում է՝ լավագույն օպերլիազորի կոչմանն արժանանալն ավելի շատ պարտավորեցնող է։ Ասում է՝ աշխատանքիս բնույթը երբեք չեմ փոխի. ինչպես երեկ, այնպես էլ այսօր և վաղը սիրով կատարելու եմ քրեական հետախույզի իմ ծառայությունը։