1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 23-ից 26-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 23-ից 26-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 23-ից 26-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 180 դեպք, որից 11-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 28, թմրամիջոցի հայտնաբերման՝ 26, ֆիզիկական ներգործության՝ 25, անձնական ունեցվածքի գողության՝ 19 խարդախության՝ 16, հոգեկան ներգործության և գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 7-ական, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 5, խուլիգանության ու թմրանյութի իրացման՝ 4, զենք-զինամթերքի առգրավման՝ 3, կողոպուտի, մարդու առևանգման, բնակարանային գողության, համակարգչային հափշտակության, կաշառակերության, թմրամիջոցի մաքսանենգության, փաստաթղթեր կեղծելու և աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության կանոնները խախտելու՝ 2-ական, սպանության, վստահված գույքը հափշտակելու, դրամանենգության, շորթման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, ինքնիրավչության, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու և ջրային կենդանիներ ապօրինի որսալու կամ արդյունահանելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 3 անհետ կորած և 8 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու՝ 3, գույքը ոչնչանելու կամ վնասելու և խուլիգանության՝ 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 25 պատահար. 1 մարդ զոհվել է, 35-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: