ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ գողությունը կանխվեց

22.09.2020 15:16 Գողություն

Ոստիկանության Գավառի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ սեպտեմբերի 19-ին մի քանի հոգի պատրաստվում են գողանալ 40 գլուխ ոչխար։
Նշված օրը ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ու Գավառի բաժնի ծառայողները Կարմիրգյուղ համայնքի հարակից հանդամասից գողությունը կատարելու պահին բռնեցին և կասկածանքով ոստիկանություն բերման ենթարկեցին Կարմիրգյուղի 20, 26 և 63 տարեկան երեք բնակչի։
Ոստիկանությունում նրանք խոստովանել են կատարածը։
Նախապատրաստվում են նյութեր։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: