Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (դեկտեմբերի 27-ից 29-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 27-ից 29-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 22 դեպքից բացահայտվել է 16-ը: Բացահայտվել է ավազակային հարձակման 1, գողության` 12, խարդախության` 3 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2 և գողության 4 դեպք:
Նշված ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար, ինչի հետևանքով 17 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: