ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (դեկտեմբերի 5-ից 8-ը)

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (դեկտեմբերի 5-ից 8-ը)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 5-ից 8-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել  է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:
Գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 26 դեպքից բացահայտվել է 21-ը: Բացահայտվել է խարդախության՝ 12, յուրացման` 10, գողության` 15, կողոպուտի, մաքսանենգության,  խուլիգանության, կաշառակերության և ապօրինի ծառահատման  1-ական դեպք: 
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի՝ 2, մարմնական վնասվածք հասցնելու, գողության և խարդախության 4-ական դեպք:
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 24 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 32-ը՝ ստացել  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
 
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: