Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (մարտի 4-ից 5-ը)
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 4-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 10-ը, խարդախության 10 և յուրացման 3 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 11 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության և կողոպուտի 1-ական դեպք:
Անցած մեկ օրվա ընթացքում հանրապետության տարածքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: