ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (սեպտեմբերի 26-ից 29-ը)

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (սեպտեմբերի 26-ից 29-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 26-ից 29-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու և ավազակային հարձակման 1-ական դեպքերը բացահայտվել են:
Գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 34 դեպքից բացահայտվել է 33-ը, խարդախության 18 դեպքից՝ 16-ը: Բացահայտվել է նաև խուլիգանության՝ 3, յուրացման՝ 2, ապօրինի ծառահատման 1 և գողության 21 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու՝ 3, գողության՝ 2, մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու, կողոպուտի և խուլիգանության 1-ական դեպք:
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 24 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 33-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: