ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (օգոստոսի 1-ից 2-ը)

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (օգոստոսի 1-ից 2-ը)

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված գողության 6 դեպքից բացահայտվել է 4-ը, մարմնական վնասվածք հասցնելու՝ 13, խարդախության՝ 4, յուրացման՝ 2, ապօրինի ծառահատման՝ 2 և խուլիգանության 1 դեպքերը բացահայտվել են: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 3 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 4 մարդ զոհվել է, 12-ը՝ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: