Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 1-ից 13-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 107 դեպքից բացահայտվել է 99-ը, կողոպուտի 3 դեպքից` 2-ը, խարդախության` 19, յուրացման կամ վատնման` 3, շորթման` 1 և խուլիգանության 6 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է գողության 36 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 3, խարդախության 1 և գողության 8 դեպք:
Անցած 12 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 74 պատահար. 11 մարդ զոհվել է, 117-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: