ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 12-ից  16-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 49 դեպքից բացահայտվել է 43-ը, գողության 61 դեպքից` 33-ը, կողոպուտի 2 դեպքից` 1-ը, իսկ ավազակային հարձակման` 1,  խարդախության`   21 և  խուլիգանության 6 դեպքերն էլ բացահայտվել են:    
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության` 4, խարդախության` 1 և մարմնական վնասվածք հասցնելու  3   դեպք:
Անցած 4 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 31 պատահար. 5 մարդ զոհվել է, 33-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
 
 
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: