ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի`  նոյեմբերի 15-ից 18-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության  փորձի 1 դեպք, որը բացահայտվել է:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 38 դեպքից բացահայտվել է 29-ը, խարդախության` 11, խուլիգանության` 2, յուրացման կամ վատնման և ավազակային հարձակման 1-ական դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է գողության 17 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության` 1, մարմնական վնասվածք հասցնելու` 3,  գողության  14 և խարդախության 2  դեպք:
Անցած 3 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 25 պատահար. 1 մարդ զոհվել է, 46-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: