Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում
30.09.2013 12:24
Վիճակագրական տվյալներ
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 27-ից 30-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված գողության 32 դեպքից բացահայտվել է 16-ը, մարմնական վնասվածք հասցնելու 24 դեպքից` 18-ը, իսկ խարդախության 17 դեպքերն էլ բացահայտվել են:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 6, գողության` 5, խարդախության` 2, ավազակային հարձակման և կողոպուտի 1-ական դեպք:
Անցած 3 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 26 պատահար. 2 մարդ զոհվել է, 35-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: