Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում
16.07.2013 11:24
Վիճակագրական տվյալներ
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 15-ից 16-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու` 11 դեպքից բացահայտվել է 10-ը, յուրացման կամ վատնման՝ 9, գույքի դիտավորությամբ ոչնչացման՝ 2, խուլիգանության, շորթման և խարդախության 1-ական դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է գողության 9 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար. 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: