Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 31-ից հունիսի 1-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 31-ից հունիսի 1-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 57 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 13, թմրամիջոցի հայտնաբերման` 11, ֆիզիկական ներգործության և խարդախության՝ 6-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 3, հոգեկան ներգործության, խուլիգանության և բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու՝ 2-ական, մարդու առևանգման, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու, ահաբեկչության, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, զենք-զինամթերքի առգրավման, թմրանյութի իրացման, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, վտանգավոր քիմիական կամ կենսաբանական նյութերի կամ թափոնների ապօրինի շրջանառության ու շրջանառությունն արգելված թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 22 պատահար. 1 մարդ զոհվել է, 25-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: