Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 30-ից հուլիսի 1-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 30-ից հուլիսի 1-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 64 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 17, մարմնական վնասվածք պատճառելու՝ 11, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 5, խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 4-ական, հարկերից խուսափելու՝ 3, յուրացման կամ վատնման, զենք-զինամթերքի առգրավման ու ծեծի՝ 2-ական, անձի առևանգման, պետական-հասարակական ունեցվածքի գողության, շորթման, գույքը դիտավորությամբ վնասելու, խուլիգանության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ընտրությունների հետ կապված դեպքերի և ապօրինի կերպով զենք, զինամթերք պահելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 7 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, մարմնական վնասվածք պատճառելու՝ 2, և բնակարանային գողության 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 19 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: