Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 65 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 14, անձնական ունեցվածքի գողության՝ 13, թմրամիջոցի հայտնաբերման՝ 5, խարդախության և մաքսանենգության՝ 4-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3, յուրացման կամ վատնման, դրամանենգության, խուլիգանության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, ծեծի ու փաստաթուղթ կեղծելու՝ 2-ական, կողոպուտի, գույքի դիտավորությամբ վնասման, հարկերից խուսափելու, ապօրինի ծառահատման և ակնհայտ հանցավոր ճանապարհով գույքի ձեռք բերման 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, և կողոպուտի 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: