ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

 

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

 

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am 

 

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

 

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am 

 

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

 

 

 

 

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 77 դեպք, որից 11-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու և թմրամիջոցի հայտնաբերման՝ 10-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 9, խարդախության՝ 5, բնակարանային գողության՝ 3, յուրացնելու կամ վատնելու, զենք-զինամթերքի առգրավման ու բռնություն գործադրելու հրապարակային կոչերի՝ 2-ական, անձի առևանգման, պետական-հասարակական ունեցվածքի գողության, ավտոմեքենա փախցնելու, խուլիգանության, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, անձնական կամ ընտանեկան գաղտնիությունը խախտելու, ծնողի և երեխայի տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, դատական ակտը չկատարելու կամ դրա կատարմանը խոչընդոտելու, ֆիզիկական ներգործության ու դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 11 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար. 1 մարդ զոհվել է, 17-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: