Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 74 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության` 21, խարդախության՝ 16, մարմնական վնասվածք պատճառելու և թմրամիջոցի հայտնաբերման՝ 4-ական, հարկերից խուսափելու և մաքսանենգության՝ 3-ական, գույքը դիտավորությամբ վնասելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, սպանության սպառնալիքի, ծեծի և անհետաձգելի միջամտության որոշումը խախտելու՝ 2-ական, անձի առևանգման, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության և առևանգման փորձի՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 5, և ավտոմեքենա փախցնելու 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար. 2 մարդ զոհվել է, 20-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: