Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 1-ից 2-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 1-ից 2-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 69 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 18, մարմնական վնասվածք պատճառելու` 15, խարդախության` 8, թմրանյութի հայտնաբերման՝ 5, յուրացման կամ վատնման` 3, գույքը դիտավորությամբ վնասելու՝ 2, սպանության փորձի, կողոպուտի, բնակարանային գողության, խուլիգանության, մարդկանց առևտրի կամ սեռական շահագործման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ընտանեկան բռնության, ինքնիրավչության, պատմության և մշակութային հուշարձանները վնասելու, հանցագործություն պարտակելու ու թմրամիջոցի իրացման՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, խարդախության՝ 2, և վրաերթի 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար. 1 մարդ զոհվել է, 20-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: