Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 29-ից մայիսի 2-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 29-ից մայիսի 2-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 153 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու` 32, անձնական ունեցվածքի գողության` 31, ընտանեկան բռնության՝ 14, ծանր վիրավորանքի՝ 12, խարդախության՝ 9, թմրամիջոցի հայտնաբերման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 7-ական, խուլիգանության՝ 4, անձի առևանգման, շորթման, գույքը դիտավորությամբ վնասելու ու զենք-զինամթերքի առգրավման՝ 3-ական, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, համակարգչային հանցագործության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, ծեծի ու սպանության սպառնալիքի՝ 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, ավտոմեքենա փախցնելու, հարկերից խուսափելու, կաշառակերության, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու, պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 3 անհետ կորած, 10 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 4 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 8 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու և բնակարանային գողության 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 32 պատահար. 2 մարդ զոհվել է, 45-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: