Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 2-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 2-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 81 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 25, խարդախության` 16, անձնական ունեցվածքի գողության՝ 9, ընտանեկան բռնության՝ 7, զենք-զինամթեքի առգրավման և թմրամիջոցի հայտնաբերման՝ 3-ական, ծեծի՝ 2, սպանության փորձի, պետական-հասարակական ունեցվածքի գողության, յուրացման կամ վատնման, դրամանենգության, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, ապօրինի ծառահատման, համակարգչային հանցագործության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանց հափշտակելու նպատակի ավտոմեքենային ապօրինի տիրանալու, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթման, ինչպես և շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու, ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու և գույքի ոչնչացման սպառնալիքի՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 30 պատահար. 3 մարդ զոհվել է, 48-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: