Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` մայիսի 2-ից 3-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
 
                                            Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 2-ից 3-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 14 դեպք։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 7, յուրացման կամ վատնման 2, անձնական ունեցվածքի գողության, խարդախության, գույքի դիտավորությամբ ոչնչացման, համակարգչային հանցագոծության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 1-ական դեպք։ 
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2-ական և անձնական ունեցվածքի գողության 1 դեպք: 
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետևանքով 18 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					