Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 2-ից 3-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 2-ից 3-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 97 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 22, մարմնական վնասվածք պատճառելու՝ 11, հոգեկան ներգործության՝ 9, խարդախության՝ 8, ֆիզիկական ներգործության՝ 7, անձնական ունեցվածքի գողության՝ 6, թմրամիջոցի հայտնաբերման՝ 5, վստահված գույքը հափշտակելու և խուլիգանության՝ 3-ական, թմրանյութի իրացման՝ 2, շորթման, համակարգչային հափշտակության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառության, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման, կանխիկ դրամական միջոցների, պետական սահմանը ապօրինի հատելու փորձի, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, ինքնիրավչության, մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները չարաշահելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, փաստաթղթեր, դրոշմներ և ձևաթղթեր կեղծելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու ու սուտ մատնության 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և գույքը դիտավորությամբ վնասելու՝ 2-ական, սպանության ու խարդախության՝ 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար. 17 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: