ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 2-ից 3-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 2-ից 3-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 66 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության` 20, մարմնական վնասվածք պատճառելու՝ 12, խարդախության՝ 6, թմրամիջոցի հայտնաբերման և յուրացման կամ վատնման՝ 4-ական, ապօրինի ծառահատման և սպանության սպառնալիքի՝ 2-ական, կողոպուտի, բնակարանային գողության, գույքի դիտավորությամբ ոչնչացման, երեխայի կամ հոգեկան խանգարման հետևանքով արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձի թրաֆիքինգի կամ շահագործման, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի տեսակցությանը խոչընդոտելու, ծեծի, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, անհետաձգելի միջամտության որոշման կիրառումը խախտելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած և 7 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 9 հետախուզվող։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, բնակարանային գողության՝ 3, և մարմնական վնասվածք պատճառելու 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 4 մարդ զոհվել է, 14-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: