Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 3-ից 4-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 3-ից 4-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 50 դեպք, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 18, մարմնական վնասվածք պատճառելու՝ 12, անձնական ունեցվածքի գողության՝ 8, թմրամիջոցի հայտնաբերման՝ 7, ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության և խարդախության` 6-ական, բնակարանային գողության ու խուլիգանության՝ 3-ական, ապօրինի ձեռնարկատիրության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու և բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու՝ 2-ական, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, զենք-զինամթերքի առգրավման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, դատական ակտը չկատարելու, թմրամիջոցի մաքսանենգության, փաստաթուղթ կեղծելու, ընդերքի օգտագործման և պահպանման կանոնները խախտելու ու ինքնավնասման՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 4-ը։
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է կողոպուտի 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: