Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (դեկտեմբերի 1-ից 4-ը)
 
                                            Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 1-ից 4-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 29 դեպքից բացահայտվել է 22-ը։
Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 5 և զենք-զինամթերքի առգրավման 4 դեպք։ 
Բացահայտվել է գողության և խարդախության 9-ական, յուրացման 3, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և ապօրինի ծառահատման 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի և անձի առևանգման 1-ական դեպք: 
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 9 դեպք: 
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 23 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 31-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					