Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 4-ից 5-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 4-ից 5-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 56 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 11-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 8, թմրամիջոցի հայտնաբերման՝ 4, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, սպանության սպառնալիքի ու ընտանեկան բռնության՝ 2-ական, կողոպուտի, պետական-հասարակական ունեցվածքի գողության, յուրացման կամ վատնման, գույքը դիտավորությամբ վնասելու, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, զենք-զինամթերքի առգրավման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, սառը զենքի հայտնաբերման, 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 3 անհետ կորած, 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, և բնակարանային գողության 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 21 պատահար. 1 մարդ զոհվել է, 24-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: