Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 4-ից 5-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 4-ից 5-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 72 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 23, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու՝ 9, թմրամիջոցի հայտնաբերման՝ 8, խարդախության՝ 7, բնակարանային գողության, զենք-զինամթերքի առգրավման, սառը զենք պահելու, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու և ծանր վիրավորանքի՝ 2-ական, մարմնական վնասվածք պատճառելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, խուլիգանության, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ընտրական իրավունքի խախտման, ծեծի, ընտանեկան բռնության, հեղինակային և հարակից իրավունքները խախտելու ու սուտ ցուցմունք կամ կեղծ եզրակացություն տալու կամ ակնհայտ սխալ թարգմանություն կատարելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 6 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 5 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար. 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: