Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` օգոստոսի 6-ից 7-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 6-ից 7-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 54 դեպք, այդ թվում՝ 5-ը նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 10, խարդախության 8, անձնական ունեցվածքի գողության 5, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ծեծի և մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր աճեցնելու 4-ական, թմրամիջոցի հայտնաբերման 3, գույքի դիտավորությամբ ոչնչացման ու ապօրինի ծառահատման 2-ական, կողոպուտի, ավտոմեքենա փախցնելու, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, պոռնկագրական նյութեր տարածելու, անառակաբարո գործողություններ կատարելու և սպանության սպառնալիքի 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 2 անհետ կորած և 2 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային և անձնական ունեցվածքի գողությունների 2-ական և մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 16-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: