Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 6-ից 7-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 6-ից 7-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 75 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 19, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության ՝ 9-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 7, խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման ու շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 3-ական, բնակարանային գողության, դրամանենգության, թմրանյութի իրացման և փաստաթղթի կեղծիքի՝ 2-ական, ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության, խոշտանգման, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, ավազակության, կողոպուտի, վստահված գույքը հափշտակելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ծառերը, թփերը ապօրինի հատելու և անձին տեղեկություններ տրամադրելուց հրաժարվելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2 և այլ հանցագործության 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 22 պատահար. 29 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: