Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 7-ից 8-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 7-ից 8-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 71 դեպք, որից 10-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության` 10, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 9-ական, թմրամիջոցի հայտնաբերման՝ 5, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու՝ 4, ծանր վիրավորանքի՝ 3, բնակարանային գողության, յուրացնելու կամ վատնելու, ընտանեկան բռնության ու շահադիտական նպատակով այլ անձին պոռնկությամբ զբաղվելուն ներգրավելու՝ 2-ական, անձի առևանգման, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, ապօրինի ծառահատման, սառը զենքի հայտնաբերման, ծեծի, տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, դատական ակտը դիտավորությամբ չկատարելու, փաստաթղթի կեղծիքի, ինքնիրավչության, խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքի, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելու և թմրանյութի իրացման՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 8 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 5, մարմնական վնասվածք պատճառելու, բնակարանային գողության, խարդախության, համակարգչային հանցագործության և անձին ազատությունից զրկելու 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 23 պատահար. 3 մարդ զոհվել է, 27-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: