Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (դեկտեմբերի 7-ից 8-ը)
08.12.2016 11:53
Վիճակագրական տվյալներ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 7-ից 8-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 17 դեպքից բացահայտվել է 16-ը:
Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 2 դեպք:
Բացահայտվել է գողության 8, խարդախության 5, ավազակային հարձակման և յուրացման 1-ական, դրամանենգության և խուլիգանության 2-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի 1 և գողության 4 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: