Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում դեկտեմբերի 7-ից 8-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 7-ից 8-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 61 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 18, մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության՝ 8-ական, հոգեկան ներգործության՝ 4, վստահված գույքը հափշտակելու՝ 3, բնակարանաին գողության ու զենք-զինամթերքի առգրավման՝ 2-ական, ֆիզիկական ներգործության, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, խարդախության, շորթման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, համակարգչային հափշտակության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, ծառերը, թփերը ապօրինի հատելու, կաշառակերության, անհետաձգելի միջամտության որոշումը խախտելու և ազատությունից ապօրինի զրկելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։ Կամավոր ներկայացել է 4 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, պետական ունեցվածքի գողության՝ 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: