Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (մարտի 4-ից 9-ը)
09.03.2016 10:41
Վիճակագրական տվյալներ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 4-ից 9-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 60 դեպքից բացահայտվել է 56-ը:
Բացահայտվել է գողության` 24, խարդախության` 23, յուրացման` 4, խուլիգանության` 3, ավտոմեքենա փախցնելու, հարկերից խուսափելու, մաքսանենգության և կաշառակերության 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության` 13, մարմնական վնասվածք հասցնելու` 2, կողոպուտի, խարդախության և յուրացման 1-ական դեպք։
Անցած 5 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 42 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 74-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: