Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 8-ից 9-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 8-ից 9-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 64 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 13, անձնական ունեցվածքի գողության, խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 7-ական, արգելված բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 4, ֆիզիկական ներգործության՝ 3, ընտանեկան բռնության՝ 2, անձի առևանգման, բնակարանային գողության, ավտոմեքենա փախցնելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, դրամանենգության, խուլիգանության, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև այդ նպատակով նյութեր հրապարակելու կամ տարածելու, պաշտոնատար անձի կողմից խոշտանգման, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության, պետական դավաճանության, ջրային կենդանիներ և բույսեր ապօրինի արդյունահանելու, բնական գազի, նավթի, ջրի խողովակաշարերին կամ էլեկտրական ցանցին կամ հեռահաղորդակցության կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցներին ապօրինի միացում կատարելու կամ դրանց չափման համար նախատեսված սարքերի ցուցմունքներն ապօրինի փոխելու կամ դրանց բնականոն աշխատանքը խաթարելու, հոգեբուժական կազմակերպությունում ապօրինի տեղավորելու կամ պահելու, հոգեկան ներգործության, թմրամիջոցների, առանց իրացնելու նպատակի հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի ապօրինի շրջանառության և բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած, 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, և կողոպուտի 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար. 25 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: