Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 8-ից 9-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 8-ից 9-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 61 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության, խարդախության և թմրանյութի հայտնաբերման՝ 9-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, ընտանեկան բռնության՝ 6, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 3, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, սառը զենքի հայտնաբերման ու փաստաթղթեր կեղծելու և օգտագործելու՝ 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, ավազակային հարձակման, կողոպուտի, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, ապօրինի ծառահատման, կաշառակերության, ֆիզիկական ներգործության, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելով՝ անզգուշությամբ վնաս պատճառելու և թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ապօրինի իրացնելու և թմրամիջոցների, հոգեմետ նյութերի կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 4-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային գողության 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 23 պատահար. 1 մարդ զոհվել է, 27-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: