Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 7-ից 10-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 7-ից 10-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 161 դեպք, որից 12-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 63, թմրամիջոցի հայտնաբերման՝ 15, մարմնական վնասվածք պատճառելու և ընտանեկան բռնության՝ 13-ական, խարդախության՝ 11, զենք-զինամթերքի առգրավման՝ 7-ական, անձի առևանգման՝ 5, բնակարանային գողության ու ծեծի՝ 4-ական, գույքը դիտավորությամբ վնասելու՝ 3, յուրացնելու կամ վատնելու, խուլիգանության և ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու՝ 2-ական, ավտոմեքենա փախցնելու, ապօրինի ծառահատման, հոգեմետ նյութերի և սառը զենքի հայտնաբերման, ծանր վիրավորանքի ու ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելու և փոխադրելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 13 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 12 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 9 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 8, ավտոմեքենա փախցնելու՝ 2, բնակարանային գողության և կողոպուտի 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 27 պատահար. 5 մարդ զոհվել է, 46-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: