Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 8-ից 10-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 8-ից 10-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 83 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 20, մարմնական վնասվածք պատճառելու՝ 15, անձնական ունեցվածքի գողության` 5, հոգեկան ներգործության, խարդախության և խուլիգանության՝ 4-ական, ֆիզիկական ներգործության ու զենք-զինամթերքի առգրավման՝ 3-ական, մարդու առևանգման, վստահված գույքը հափշտակելու և թմրանյութի իրացման՝ 2-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, ապացույցները կեղծելու, թմրանյութի մաքսանենգության, ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու, ընտանեկան բռնության, ինքնիրավչության ու շրջանառությունն արգելված թմրամիջոց, հոգեմետ կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 8 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 7 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության, անձնական ունեցվածքի գողության և խարդախության 1-ական դեպք։
Անցած 2 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 22 պատահար. 32 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: