Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 9-ից 10-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 9-ից 10-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 55 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության` 11, ընտանեկան բռնության՝ 9, մարմնական վնասվածք պատճառելու` 7, խարդախության` 6, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու` 3, ծանր վիրավորանքի՝ 2, սպանության փորձի, անձի առևանգման, ավազակային հարձակման, բնակարանային գողության, յուրացնելու կամ վատնելու, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցի հայտնաբերման, անչափահասին հանցանքի կատարման մեջ ներգրավելու, սպանության սպառնալիքի, թմրանյութի իրացման, դիակը կամ թաղման վայրերն անարգելու և հրազենը կամ ռազմամթերքն անփութորեն պահելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 3 անհետ կորած, 7 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային գողության՝ 2, անձնական ունեցվածքի գողության, մարմնական վնասվածք պատճառելու և կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար. 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: