Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 9-ից 10-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 9-ից 10-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 64 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 21, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, ծեծի` 4, բնակարանային գողության, խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման` 3-ական, յուրացման կամ վատնման և կաշառակերության՝ 2-ական, անձի առևանգման, պետական-հասարակական ունեցվածքի գողության, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, սպանության սպառնալիքի, ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելու, պետական սահմանն ապօրինի հատելու, դատական ակտը չկատարելու, պոռնկագրական նյութեր կամ առարկաներ տարածելու և գույքը անզգուշությամբ ոչնչացնելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 6 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 8 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային գողության՝ 3, անձնական ունեցվածքի գողության՝ 2, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքի և խարդախության 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 2 մարդ զոհվել է, 13-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: