Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հոկտեմբերի 9-ից 10-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 9-ից 10-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 35 դեպք։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 6, անձնական ունեցվածքի գողության 5, խարդախության և գույքի դիտավորությամբ վնասման 3-ական, հարկերից խուսափելու, դրամանենգության ու ծեծի 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, կողոպուտի, թմրամիջոցի հայտնաբերման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, անձին ազատությունից ապօրինի զրկելու, պետական սահմանն ապօրինի հատելու և սպանության սպառնալիքի 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 3 անհետ կորած, 5 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 12-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: