Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` փետրվարի 8-ից 11-ը /ՏԵՍԱՆՅՈՒԹ/
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 8-ից 11-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 101 դեպք։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 21, խարդախության 17, անձնական ունեցվածքի գողության 15, ծեծի 10, թմրամիջոցի հայտնաբերման 9, բնակարանային գողության, ապօրինի ծառահատման, սպանության սպառնալիքի, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և ակնհայտ հանցավոր ճանապարհով գույքի ձեռք բերման 3-ական, յուրացման կամ վատնման ու զենք-զինամթերքի առգրավման 2-ական, կողոպուտի, դրամանենգության, ավտոմեքենա փախցնելու, անչափահասին հանցանքի կատարմանը ներգրավելու, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, պետական սահմանը ապօրինի հատելու, թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր, ինչպես նաև այդպիսիք պատրաստելու համար օգտագործվող և հատուկ հսկողության տակ գտնվող նյութեր, սարքավորումներ կամ գործիքներ արտադրելու, ձեռք բերելու, հաշվառելու, բաց թողելու, փոխադրելու կամ առաքելու կանոնները խախտելու, փաստաթղթի կեղծիքի, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու և սառը զենքի հայտնաբերման 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 4 անհետ կորած, 8 հետախուզվող, կամավոր ներկայացել է 7-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 13, ապօրինի ծառահատման 2, մարմնական վնասվածք հասցնելու, կողոպուտի, բնակարանային գողության և խուլիգանության 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 30 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 48-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: